Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի դեպք` ԵԽԽՎ-ում. ադրբեջանամետ պատվիրակը շփոթել է` «տիկին Ռուստամյան»

Հունվար 24,2017 22:52

Ինչպես տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում ձայների` 32 «կողմ», 96 «դեմ» հարաբերակցությամբ մերժվեց հայկական պատվիրակության առաջարկը վերանայել ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի  9-րդ կետը, որում ամրագրված է.

«Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան և Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ և անօրեն տարածքների վրա»:

Ինչպես ցույց են տալիս քվեարկության արդյունքները հայկական պատվիրակության առաջարկին հիմնականում «դեմ» են քվեարկել Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի պատվիրակները: «Դեմ» են քվեարկել նաև վրացի պատվիրակները: Հայերի առաջարկին «կողմ» են եղել Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի պատվիրակները:

Նշենք նաև, որ այս քննարկումների ժամանակ տեղի է ունեցել նաև մի զավեշտալի դեպք: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նիստերի դահլիճում պատվիրակներին է բաժանել զեկուցող Արիևի այն հարցազրույցը, որի մասին ժամեր առաջ հայտարարեց Սամվել Ֆարմանյանը, որտեղ Արիևը ներողություն էր խնդրում Իլհամ Ալիևից Ադրբեջանի հասցեին` իր կողմից նախկինում հնչած քննադատությունների համար: Այս փաստից նեղսրտած ուկրաինացի պատվիրակ Արիևը շտապել է հարցազրույց տալ «ԱՊԱ» գործակալությանը, որտեղ Նաիրա Զոհրաբյանի մասին արտահայտվելով` օգտագործել է «տիկին Ռուստամյան» արտահայտությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031