«Դեռ այդ գործի հարուցման ժամանակ ակնկալել եմ, որ այն կկարճվի»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ օֆշորային սկանդալին առնչվող գործի կարճմանը, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ իր կարծիքի հիմնավորումը փորձն է. «Այն ցույց է տալիս՝ նման գործերը, որոնք կապված են կամ կարող են կապված լինել ինչ-որ ֆինանսական լուրջ չարաշահումների հետ, էական հետեւանքներ չեն ունենում: Այն արդյունքը, ինչ պետք է ունենան՝ չեն ունենում: Սա ասում եմ որպես կողքից դիտորդի տեսակետ»:
Երվանդ Վարոսյանը համոզված է, որ ՀՀ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս գործել այնպես, ինչպես պետք է՝ այն դեպքում, երբ կան համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ. «Հակառակ դեպքում ունենք այն, ինչ ունենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ