Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշում: Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը՝ մերժելով գրավի դիմաց Կյուրեղյանին ազատ արձակելու քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ