Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Պետրոսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց

Հունվար 24,2017 22:20

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին որոշումը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանն Aravot.am-ին ասաց, որ միջնորդել էին Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակել, ինչը դատարանը մերժեց:

Ըստ նրա, Աշոտ Պետրոսյանը դատական նիստին մասնակցել է, բայց առողջական խնդիրների պատճառով դատարանին խնդրել է՝ որոշման հրապարակմանը չմասնակցել եւ ավելի շուտ իրեն տեղափոխել հիվանդանոց: Աշոտ Պետրոսյանը դատարանում հայտարարություն չի արել, հայտնել է, որ միանում է իր պաշտպանի առարկություններին:

«Քննիչի միջնորդությունն անհիմն է, նշված էր, որ Աշոտը, ազատության մեջ գտնվելով, կխոչընդոտի գործի քննությանը: Գործի քննությունը նոյեմբերից ավարտվել է, հանձնվել է պաշտպաններին, նախաքննություն չկա, ինչի՞ն կարող է խոչընդոտել: Անտրամաբանական հիմք է»,- ասաց փաստաբան Պապիկյանը:

Նա նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալն առանձնահատուկ գանգատներ չունի, երբեմն ոտքի ցավեր է ունենում:

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031