Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե նավթը մնար մեր ձեռքում, այսօր «ԴԱԻՇ»-ը գոյություն չէր ունենա. «Ամերիկայի ձայն»

Հունվար 24,2017 21:44

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արագ է ցանկանում փոփոխություններ մտցնել երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունում, ինչպես նաեւ փորձում որոշ հատվածներում լիովին շրջել նախկինում ընտրած ուղին։ Այս մասին էր Սպիտակ տան մամուլի առաջին ասուլիսը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ չի կորցնում ներկայացնելու համար արտաքին քաղաքական հարցերում իր դիրքորոշումը։

Պաշտոնավարման առաջին օրն իսկ պարզ դարձավ, որ նա Ամերիկան հանում է Միջխաղաղօվկիանոսյան պայմանագրից, որը ստորագրելու համար տարիներ էր պահանջվել։

«Մենք», ասում է Թրամփը, «արդար առեւտուր ենք ուզում։ Եթե ուրիշների հետ արդար ենք վարվում, ուրիշներն էլ պիտի արդար վարվեն մեզ հետ»։

Նոր նախագահի խոսնակ Շան Սպայսերի խոսքերից երեւում էր դեպի Ռուսաստան նոր վարչակազմի հակվածությունը։ Սիրիայում էլ ռազմական գործողություններին միանալու հնարավորության մասին հարցերը Սպայսերը շրջանցում էր։

«Կարծում եմ, եթե կա մեկ այլ երկրի հետ «ԴԱԻՇ»-ի դեմ պայքարելու հնարավորություն, անկախ նրանից այդ երկիրը Ռուսաստանն է, թե մեկ այլ երկիր, ու մենք այնտեղ ունենք ազգային շահ, իհարկե, ինչո՞ւ չէ»։

Ինչ վերաբերում է Իրաքին, դեռեւս շաբաթ օրն էր Թրամփը հայտարարել, որ Ամերիկան պիտի իր ձեռքում պահեր Իրաքի նավթը։

«Եթե նավթը մնար մեր ձեռքում, այսօր «ԴԱԻՇ»-ը գոյություն չէր ունենա, քանի որ հենց նավթի միջոցով էր, որ այն կուտակեց հարստություն», հայտարարել էր նա, ավելացնելով որ «հետագա հնարավորությունները չեն բացառվում»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031