«Հետք»-ը երեկ մանրամասն տեղեկություններ էր տվել ՀՔԾ-ի որոշման ընդունման վերաբերյալ: Գործընթացն ինքնին կասկածելի է, ամենայն հավանականությամբ՝ քաղաքական որոշման տպավորություն է թողնում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ օֆշորային սկանդալին առնչվող հայտնի գործի կարճմանը, ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Փորձագետի խոսքով՝ զարմանալի չէ, որ գործը կարճել են. «Հասկանալի է, որ իրենց գործընկերոջը՝ նույն խմբի մարդուն, փորձել են ամեն ինչ անել, որ չզոհաբերեն»:
Ըստ Սոնա Այվազյանի, նշյալ գործը կարճելը չի տեղավորվում իշխանությունների վարած հակակոռուպցիոն քաղաքականության մեջ. «Իրավապահ մարմինների կողմից ընդհանրապես չենք տեսնում համարժեք արձագանք նման գործերին, որպեսզի չնչին հավատ ունենանք: Բոլոր խոստումները, ճառերը բավարար չեն՝ հստակ աշխատանք է պետք, ինչը չենք տեսնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ