Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում բոլոր դասավորվածություններն իրականացվում են Բաղրամյան 26-ում». Հարություն Բաղդասարյան

Հունվար 24,2017 20:35

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց եւս 2 ամսով երկարաձգել «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանքը։

Նրա պաշտպան՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ Պավել Մանուկյանը նիստերին չի մասնակցում, որովհետեւ դատարանից ակնկալիք չունի. «Որեւէ բանի չի հավատում: Սպասում է քաղաքական պայքարի գործընթացի վերսկսմանը»:

Նա նաեւ ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։

Պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Պավել Մանուկյանը քաղաքական իրադարձությունների, մասնավորապես ձեւավորվող դաշինքների մասին իր հետ զրուցել է ու ինչ կարծիք է հայտնել, ի պատասխան պարոն Բաղդասարյանն ասաց. «Ամեն ինչ բերելու է զրոյի՝ ցանկացած քաղաքական պայքար, որը սկսվում է Բաղրամյան 26-ից վերջանում է Բաղրամյան 26-ում: Քաղաքական պայքար այսօր Հայաստանում չկա, Հայաստանում կա իշխանության համար կռիվ ու բոլոր դասավորվածություններն իրականացվում են Բաղրամյան 26-ում, այնտեղից ձեւական ցույց տալիս, այնտեղ էլ վերջանում է»:

Նա նաեւ ասաց, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակը բարվոք է, նա հենակներով կարողանում է տեղաշարժվել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031