ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մինչեւ ապրիլի 5-ը գտնվելու է արձակուրդում: Այս տեղեկանում ենք ՀՀ Վերահսկիչ պալատի կայքում տեղադրված հաղորդագրությունից.
«Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից»: