Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավեսով խաղցել ենք, կոմիկ շոու էր». SOS հաղորդաշարի ռեժիսորը՝ հայտնի թողարկման մասին, որից ոստիկանները վիրավորվել են

Հունվար 24,2017 19:55

«Բազմաթիվ խնդիրներ եմ տեսել Հայաստանում, որոնք համարում եմ սխալ: Որոշեցի ստեղծել մի հաղորդում, որի միջոցով բոլոր խնդիրների մասին կխոսենք, անվանակոչեցինք SOS՝ որպես օգնության կանչ: Անգլերեն է, գրագետ է, հեշտ է  գտնվում youtube-ում: Հաղորդավար Վիլենի արտաքինն ու խարիզման հաշվի առնելով՝ որոշեցինք, որ նման դերասան չունենք Հայաստանում, հասարակ քննադատություն քիչ է լինելու, թե սրա նրա քոփին է:

Վիլենը քնկոտ ու ալարկոտ է, այդ պատճառով ինքը չէր մասնակցում սցենարին, հաղորդման պատրաստմանը, երբ վերջնական սցենարն էինք ունենում սկսվում էր նկարահանումը»,- պատմեց Հայկ Բարսեղյանը:

Անդրադառնալով հաղորդաշարի՝ դատարանում վիճարկվող թողարկմանը, որից ոստիկանները վիրավորվել են՝ Հայկ Բարսեղյանն ասաց, որ «Հաղորդման 95 տոկոսը ես եմ արել, սցենարի տեքստային քառասուն տոկոսը գրել է Աննա Մկրտչյանցը:  Մնացած մասը իմ վերջնական որոշումն է եղել: Օպերատորը ես եմ եղել, տաղավարն էլ եմ ես սարքել»:

Հայկ Բարսեղյանի խոսքով, եղել են հաղորդումներ, որոնք որոշակիորեն շեղվել են սցենարից, օրինակ` եղել են դեպքեր, երբ հաղորդավար Վիլենը նկարահանման ընթացքում անհասցե թույլ է տվել արտահայտություն, ինքը որոշել է, մոնտաժով հաղորդման մեջ տեղադրել: Ըստ Հայկ Բարսեղյանի, այդ արտահայտություններից է նաեւ «շան տղա» արտահայտությունը, որից ոստիկանները վիրավորվել են, իսկ մյուսը՝ «գ…-ն» արտահայտությունը սցենարով է եղել. «Գ-ն սցենարով եմ գրել ,  եթե որեւէ մեկն այլ կերպ է ընդունում իր սուբյեկտիվ կարծիքն է, այդտեղ վիրավորանք չկա, բառարանով չգիտեմ՝  դա ինչ է նշանակում»:

Նա ասաց, որ վիճարկվող թողարկման ժամանակ նույնիսկ հաղորդավարի ժեստիկյուլիացիան է իր մտահղացմամբ եղել. «Այ շան տղա արտահայտություն չի եղել սցենարով, տաղավարում Վիլենն իր ձայնն է փորձել ու այդ արտահայտությունն է հնչեցրել, ես եմ դա վերցրել հաղորդման մեջ դրել, ո՞ւմ է ուղղված եղել, ոչ մեկի»:

Փաստաբանի հարցին, թե ինչքանով է Վիլենն ազատ այդ հաղորդման շրջանակում՝ Հայկ Բարսեղյանը պատասխանեց. «Վիլենը միշտ քնած է, լուրջ խնդիր է, շատ հարցեր իր հետ չեմ կարողացել ճշտել այդ պատճառով: Օրինակ «շան տղա» արտահայտությունը հաղորդման մեջ դնել-չդնելու հարցը իր հետ չեմ քննարկել, նրա կարծիքը չեմ հարցրել: Ինքը  նկարվել, գնացել է տուն, չի էլ իմացել՝ այդ հաղորդումն ինչ տեսք է ստացել»:

Ինչու որոշեց վիճարկվող թողարկման մեջ ցույց տալ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի ու ոստիկանների միջադեպից կադրեր, Հայկ Բարսեղյանը պարզաբանեց. «2009-ին մամաս մահացել է, ու ես դա շատ ծանր եմ տարել, այդ պահին, որ պատկերացրի՝ իմ մամային կարող էին բրդել, նման կերպ վարվել նրա հետ, այդ տրամաբանությունից ելնելով՝ տեղադրեցի կադրեր ու համարեցի ճիշտ: Ես գտնում եմ, որ վատ են վարվել ոստիկանները մայրերի հետ: Քննադատում եմ ոստիկանության գործողությունները, տեղադրել եմ, որ հասարակությունը տեսնի:  Հանրության բողոքի արդյունքում մայրերից ներողություն խնդրեն»:

Ամփոփելով վիճարկվող թողարկման մասին իր խոսքը՝ Հայկ Բարսեղյանն ասաց. «Հավեսով խաղցել ենք, կոմիկ շոու էր»:

Թողարկման մեջ հնչած արտահայտություններից վիրավորված ոստիկաններ Արթուր Մադաթյանի ու Սերգեյ Զաքարյանի շահերը ներկայացնող փաստաբանը հետաքրքրվեց՝ «գ… ու հենց ընենց յոթ արտահայտությունը որեւէ վիրավորական միտում ունի՞, թե ոչ, ի պատասխան Հայկ Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վիրավորական բան կա դրա մեջ»:

Ձեր տեխնիկական միջոցները հնարավորություն տվե՞լ են փակել անձանց դեմքերը, ինչո՞ւ չեք փակել ոստիկանների դեմքերը, հարցին  Հայկ Բարսեղյանը հարցով պատասխանեց. «Հարցը հռետորական է, երբ դրսում ռեպորտաժ եք նկարում, պե՞տք է փակես անձանց դեմքերը, թե՞՝ ոչ»:

Արդյոք չի նշանակում, որ չեք փակել իմ վստահորդների դեմքը ու միտում եք ունեցել դեմքերը ցույց տալ հանրությանը, փաստաբանի այս հարցին վկան պատասխանեց. «Ձեր ասածը ճիշտ է, եթե մեր երկրում այդպիսի մշակույթ լիներ, որ, օրինակ, ռեպորտաժներում էլ պետք է փակվեր: Այնտեղ շատ մարդ կար, միայն ձեր վստահորդները չէին»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունն ընդդեմ Վիլեն Գայֆեջյանի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել՝ «SOS» հաղորդման 11-րդ թողարկման  ընթացքում  ոստիկաններին «շան տղերք» անվանելու համար, իսկ  Արթուր Մադաթյանին վճարի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031