Հունվարի 19-ին ընդունած որոշումներից մեկով ՀՀ կառավարությունը մոտ 2 մլրդ 94 մլն դրամ կհատկացնի Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով զենքի գնման 5 պայմանագրերի համաֆինանսավորմանը։ Այս մասին հայտնի է դառնում հունվարի 23-ին հրապարակված որոշումից ու դրա նախագծի հիմնավորումից։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․
«ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված թվով 5 պայմանագրերի գծով 10 տոկոսի չափով ՀՀ կողմից 246․312․263,6 ՌԴ ռուբլուն համարժեք 2․093․655,0 հազար դրամով:»
Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում