Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղն անվանում են «Հայկական Հոլիվուդ», քանի որ այնտեղ են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Նամակ», «Հուշարձան» հայկական ֆիլմերը: Հայտնել ենք, որ հունվարի 17-ին Խաշթառակի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի ահամար մրցույթը չի կայացել, քանի որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 3-ը մրցույթին չեն ներկայացել:
Տնօրենի պաշտոնի հավակնորդները 3-ն են՝ Խաշթառակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գերասիմ Թիրաբյանը, Իջեւանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Սիմոնյանը եւ կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ռուզաննա Մովսիսյանը՚
Այսօր՝ հունվարի 24-ին Խաշթառակի դպրոցում նորից պետք է մրցույթ կայանար դպրոցի տնօրենի պաշտոնի համար: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գերասիմ Թիրաբյանը հայտնեց, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից մրցույթին ներկայացել են 4-ը, 5-րդը ուշացումով է ներկայացել:Մրցույթը կայանալու համար դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից առնվազն 6-ը պետք է մասնակցեր:
Խաշթառակից ստացված տեղեկություններով՝ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից շատերը տնօրենի մեկից ավելի թեկնածուների ընտրելու խոստումներ են տվել, սակայն տարբեր պատճառաբանություններով մրցույթին չեն ներկայանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ