Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի մարզերում հողերի աղտոտվածության հետազոտության արդյունքները

Հունվար 24,2017 17:15

Հունվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Հայաստանի հանքշահագործվող տարածքների հարակից համայնքներում հողի և խմելու ջրի աղտոտվածության խնդիրների առնչությամբ  հերթական քննարկումը, որը վարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչները, բնապահպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները: Քննարկվել են ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից  Արարատի, Լոռու և Սյունիքի մարզերի դպրոցների և մանկապարտեզների բակերում կատարած հողի և խմելու ջրի՝  ծանր մետաղներով  աղտոտվածության մակարդակն բացահայտելու համար իրականացված հետազոտման արդյունքները: Ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է  «Հակոբեան»  բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը: Ուսումնասիրություններն իրականացվել են Արարատի, Լոռու և Սյունիքի մարզերի 10 համայնքում:

Շուրջ մեկ ու կես տարի տևած մոնիտորինգի արդյունքներով բացահայտվել են ծանր մետաղներով աղտոտված տարածքներ: Համապատասխան հետազոտություններ հողի աղտոտվածության վերաբերյալ իրականացրել են նաև  ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Վերոհիշյալ ուսումնասիրությունների  արդյունքներում եղել են տարբերություններ, ինչը նույնպես քննարկման առարկա է դարձել: Զեկույցի ներկայացումից հետո մտքերի փոխանակություն է  ծավալվել, որի ընթացքում անդրադարձ է  եղել բազմաթիվ հարցերի՝ թույլատրելի  սահմանային նորմատիվներից մինչև համայնքներում բնապահպանության ոլորտի մասնագետների բացակայությունը: Որպես խնդրի կարգավորման հետագա քայլեր նշվել են օրենսդրական բարեփոխումները, համայնքների հետ աշխատանքը. հողերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման  պետական ֆինանսավորման անհրաժեշտությունը, հողերի աղտոտվածության նորմերի վերանայման  համապատասխան հետազոտությունների կարևորությունը, ինչը թույլ կտա պարզել մետաղների բնական ֆոնային կոնցենտրացիաների իրական պատկերը Հայաստանում, բացառելով որևէ երկրի նորմերի ուղղակի ընդունումը և բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում և տարբեր գերատեսչությունների համատեղ աշխատանքն: Հետագա քննարկման համար համաձայնություն է ձեռք բերվել մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել հարցերի շրջանակը, ինչը թույլ կտա աշխատել փոխգործակցված և նպատակային:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031