Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը

Հունվար 24,2017 16:55

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։   Կողմերը քննարկել են  «Гражданские самолеты Сухого» («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ») և  «Согласие»  («Համաձայնություն»)  ԲԲ ընկերությունների  հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝  հայկական ազգային ավիափոխադրողները  հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։

Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն  որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում  են կողմերի  մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել  է նախագծի ճանապարհային քարտեզը:

Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին  այս և մի շարք այլ հարցերի  քննարկումը։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031