Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանի ընտրությունը սահմանափակ է, դա լինելու է ԲՀԿ-ն». Անդրանիկ Քոչարյան

Հունվար 24,2017 16:44

«Հովիկ Աբրահամյանը ընդդիմադիր դաշտում չի կարող գործել: Պարզ է, որ նա եթե քաղաքականության մեջ է մնալու, շատ սահմանափակ է իր ընտրությունը, դա լինելու է իմ կարծիքով ԲՀԿ-ն»,- Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե հանկարծ ԲՀԿ-ն Ծառուկյանի դաշինքում չլինի, Հովիկ Աբրահամյանն է լինելու ԲՀԿ-ի հետ, եթե, իհարկե, ինչպես հայտարարել է, իսկապես զբաղվելու է քաղաքականությամբ. «Հովիկ Աբրահամյանը, եթե ՀՀԿ-ի հետ չէ, իր քաղաքական հենարանը լինելու է ԲՀԿ-ն: Դրանով հստակություն կմտնի: Եթե այդպես դասավորվի եւ զարգացումներն այդպես ընթանան, պարզ կդառնա ոչ իշխանական ուժերի անցնելիք ճանապարհը՝ իշխանությունների սցենարով»:

Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ Հովիկ Աբրահամյանի տեղը քաղաքական դաշտում հենց ԲՀԿ-ում է: Ըստ նրա, տրամաբանական չէ, որ նա նոր կուսակցություն կստեղծի: Բացի այդ, Անդրանիկ Քոչարյանը հիմա միտում է տեսնում՝ բոլոր խնամիները միավորվում են. «Մեզ շատ հետաքրքիր օրեր են սպասվում»:

Այն, որ Հովիկ Աբրահամյանը հիմա ՀՀԿ-ից հեռանում է, Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ իշխանության ներսում խլրտումների արդյունք է. «Ակնհայտ է, որ իշխանությունում հիմա խլրտումներ կան: Վերջին հաշվով չպարզաբանված հարցեր կան իշխանության մեջ եւ այսօր ԲՀԿ-ն կարող է դառնալ այդ խլրտումները հանդարտեցնող գործիքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031