Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ խոչընդոտներ կան՝ ՀՀ-Իրան-Թուրքմենստան էներգետիկ գործակցության համար (Տեսանյութ)

Հունվար 24,2017 16:40

«Խոչընդոտները տնտեսական, քաղաքական, տեխնիկական են: Հիմնական խոչընդոտն այն է, որ գործակցության ձեւաչափը դեռ իրավական առումով ձեւակերպված չէ, միջպետական պայմանագրեր չկան: Կնքման դեպքում այն հաջող գործակցություն կենթադրի»,-«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով ՀՀ-Իրան-Թուրքմենստան ձեւաչափով էներգետիկ համագործակցության հնարավոր խոչընդոտներին, ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

Ըստ նրա, տեխնիկական խոչընդոտ է համարվում Իրան-ՀՀ երրորդ բարձրավոլտ էլեկտրակայանի՝ դեռեւս կառուցված չլինելը, իսկ քաղաքական խոչընդոտ՝ Ռուսաստանի առկայությունը ՀՎ Կովկասում: Այնուամենայնիվ, Մանվելյանը կարծիք հայտնեց, որ Թուրքմենստանը էներգետիկ համագործակցությունից չի հրաժարվի, քանի որ արտահանման առյուծի բաժինն էներգակիրներինն է, ՀՀ-ն էլ Թուրքմենստանի եւ Իրանի հետ առանձին գործակցության հեռանկարներ ունի:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031