Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ մտնող իրանական գազի ծավալները կարող են աճել 3-5 անգամ». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)

Հունվար 24,2017 16:30

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ տեղի գործարաններից մեկն արտադրում է հենասյուներ՝ ՀՀ-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման համար: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նշեց՝ դա փաստում է այն մասին, որ ծրագիրն ընթացքի մեջ է. « Իրանը ՀՀ-ին գազ է տալիս էլեկտրաէներգիայի դիմաց: Եթե էլեկտրագիծը մտնի շահագործման փուլ, ապա ՀՀ մտնող իրանական գազի ծավալները կարող են աճել 3-5 անգամ»:

Անդրադառնալով Սյունիքում հիմնվելիք ազատ տնտեսական գոտուն՝ Վարդան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ այն իրանցի ներդրողներին հնարավորություն կտա գործունեություն ծավալել ՀՀ-ում. «Արտադրանքը պետք է սպառվի ԵՏՄ եւ ԵՄ շուկաներում՝ «արտադրված է ՀՀ-ում» մակնշմամբ»:

Իրանագետը նաեւ տեղեկացրեց, որ օրերս սպասվում է Իրանի տարածքում գտնվող Արաքսի տնտեսական գոտու ներկայացուցիչների այցը ՀՀ, ինչը խոսում է տնտեսական գոտին հիմնելու շահագրգռվածության մասին:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031