2016-ին արտակարգ պատահարները Հայաստանում նվազել են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով արտակարգ իրավիճակների նախարարության տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«2016 թվականին գրանցվել է 12 992 արտակարգ դեպք – պատահար, որի արդյունքում զոհվել է 354 մարդ, տուժել՝ 9232-ը: Զոհերի գերակշիռ մեծամասնությունը, ինչպես և նախորդ տարիներին, գրանցվել է ՃՏՊ-ների արդյունքում, ինչը կազմում է ընդհանուր պատահարների 75 տոկոսը»:
Գնդապետի խոսքով՝ անցած տարի ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է 228 մարդու կյանք փրկել, ինչը 16-ով ավել է 2015 թվականի ցուցանիշից:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում