Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայության մի շարք աշխատակիցների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ

Հունվար 24,2017 15:42

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ 2017 թվականի հունվարի 19-ի հրամաններով ԴԱՀԿ ծառայության մի շարք ստորաբաժանումների հարկադիր կատարողների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ:

Մասնավորապես՝ ծառայողական քննություններ կիրականացվեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա բաժիններում, ինչպես նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզային բաժիններում և Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում:

Ծառայողական քննությունների անցկացման հիմքում ընկած են ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված դիմում-բողոքները:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031