Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Իրան երկաթգիծը կարեւոր է նաեւ հակառակորդների վրա ճնշում գործադրելու տեսանկյունից». իրանագետ (Տեսանյութ)

Հունվար 24,2017 14:54

«Հայաստանը չի հրաժարվում Իրան-ՀՀ երկաթգծի ծրագրից եւ շարունակում է ներդրումներ հայթայթելու ջանքերը: Սա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ծրագիր է»,-«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման հեռանկարին, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ամենասնանկ պայմաններում իսկ ծրագիրը պետք է պահենք մեր օրակարգում: Այն չափազանց կարեւոր է Իրանի, մեր եւ մեր հակառակորդների վրա ճնշում գործադրելու տեսանկյունից: Ծրագրի միակ խնդիրը ֆինանսների հայթայթումն է: Հնարավոր է ավելի փոքր գումարների շրջանակում էլ իրականացնել ծրագիրը, ինչպես նշում են մասնագետները»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:

Ըստ իրանագետի՝ չափազանց կարեւոր է նաեւ  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը. «Եթե այն հաջողությամբ իրականացվի, Իրանն իր բեռնափոխադրումների մեծ մասը կիրականացնի ՀՀ տարածքով»:

Այլ մանրամասները ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031