Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է

Հունվար 24,2017 14:47

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»: Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է:

Այդուհանդերձ, Բ. Սարգսյանի պնդմամբ, դպրոցում ապահովված չէ անհրաժեշտ ջերմաստիճան, ինչն անհնար է դարձնում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և քայքայում աշակերտների առողջությունը: Խնդրի մասին ահազանգել է նաև hraparak.am լրատվական կայքին, որտեղ հրապարակված լուսանկարներում հստակ երևում է դպրոցի անբարեկարգ վիճակը: Սակայն հարցը դեռևս մնում է չլուծված: Քաղաքացու ահազանգի հիման վրա 2017 թ. հունվարի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ բարձրացված խնդրի շուրջ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և այն լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով: Նախարարության պատասխանը դեռևս չի ստացվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031