Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում անհանգստացած են՝ ՀՀ-ն կարող է ելք լինել՝ Թուրքմենստանի էներգակիրների համար». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)

Հունվար 24,2017 14:32

«Իրանին սահմանակից Թուրքմենստանը գազային ռեսուրսներ ունեցող երկրների հնգյակում է. ունի խոշոր էներգետիկ ռեսուրսներ, բայց եւ խնդիրներ՝ դրանք արտահանելու առնչությամբ: Այդ ռեսուրսներն ուղղված են հիմնականում Չինաստան, բայց էներգառեսուրսների գների անկման պատճառով Թուրքմենստանը ելքեր է փնտրում դեպի Արեւմուտք»,-«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հունվարին կայացած ՀՀ վարչապետի, Իրանի եւ Թուրքմենստանի դեսպանների հանդիպմանը, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվել են մասնավորապես էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության հնարավորությունները:

Ըստ Վարդան Ոսկանյանի, Թուրքմենստանի էներգակիրների սպառման համար որպես ելք կարող է լինել ՀՀ-ն. «ՀՀ-ն պետք է դրական իմաստով ավելի ագրեսիվ քաղաքականություն վարի այն ոլորտներում, որտեղ մեզ այդքան էլ չեն սպասում: Մեր երկիրը կարող է ստանալ տնտեսությունը զարգացնելու լուրջ հնարավորություններ: Իրան-ՀՀ-Թուրքմենստան ձեւաչափի ստեղծումը կնպաստի Իրան-ՀՀ-գազ-էլեկտրաէներգիա ձեւաչափի ընդլայնմանը, դրանում կարող են ընդգրկվել նաեւ ՌԴ-ն եւ Վրաստանը»:

Իրանագետը նկատեց, որ ադրբեջանական փորձագիտական շրջանակներն անմիջապես արձագանքել են ՀՀ վարչապետի եւ դեսպանների հանդիպմանը, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանում անհանգստություն է առաջացել: Սակայն, ըստ Վարդան Ոսկանյանի, ՀՀ տնտեսական օրակարգը չպետք է կապել հակառակորդների արձագանքների հետ, այլ անհրաժեշտ է աշխատել նշյալ եռակողմ ձեւաչափի ստեղծման ուղղությամբ:

Վարդան Ոսկանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ռուսական քաղաքականությունն այստեղ նախընտրում է մասնակցային, այլ ոչ թե խոչընդոտելու մոտեցումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031