«Նոր Մոսկվայի» Սոսենսկոյե թաղամասում «Գազպրոմի» անվտանգության ծառայության աշխատակցից գողացել են 200 հազար ռուբլի արժողությամբ զուգարանակոնք: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին: Գողության մեջ կասկածվում են անվտանգության աշխատակցի նոր բնակարանում վերանորոգում կատարող ներգաղթյալ աշխատակիցները:
Տուժածը պատմել է, որ երբ եկել է՝ հետևելու վերանորոգման աշխատանքներին, բանվորներն այնտեղ չեն եղել: «Ոսկե» զուգարանակոնքից բացի՝ անհետացել են նաև սանտեխնիկայի որոշ այլ դետալներ:
«Նա այդ բնակարանում չէր ապրում, վերջերս էր գնել, որպեսզի արագ հասնի աշխատանքի. «Գազպրոմի» հաստատություններից մեկը գտնվում է Սոսենսկոյե թաղամասում»,- ասել է աղբյուրը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ