ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի հասկանում այն պաշտոնյաներին, որոնք պաշտոնից հեռանալուց հետո դառնում են ընդդիմադիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերադարձի մասին, պատգամավորն ասաց.
«Ինձ համար շատ բաներ հասկանալի չեն: 1992-ին, երբ ես քաղաքական մեծամասնության հետ ունեցել եմ տարաձայնություններ, հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնից, հետևաբար, եթե որևիցե մեկը, լինելով իշխանության մեջ, ունի սկզբունքային տարաձայնություններ, դրա ելքը բոլորիս հայտնի է: Իսկ տվյալ պարագայում ինձ համար առնվազն վիճահարույց, կասկածահարույց է, երբ դու իշխանության մեջ ես և հանկարծակի դառնում ես նույն իշխանությանը քննադատող: Երբ լսում ես ինչի համար և ինչպես են քննադատում… »,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հասարակությունը ինքը պետք է գնահատական տա նման երևույթներին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև