Համացանցում լուրեր են շրջանառվում, թե օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է ամուսնանալ նախարարներից մեկի աղջկա հետ:
Aravot.am-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով զանգահարեց Ծաղկաձոր, որտեղ այս օրերին Արթուրը հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի հետ ուսումնամարզական հավաքի մեջ է:
Մեր հեռախոսազանգին պատասխանեց հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը Արթուրի անձնական մարզիչն է: Զանգի պահին ըմբիշը անհատական ծրագրով մարզումը դեռ չէր ավարտել:
«Արթուրի ամուսնանալու նպատակի մասին լուրերը, այն էլ՝ նախարարներից մեկի աղջկա հետ, հեքիաթ են: Եթե իմ որդին սիրահարված լիներ, առավել եւս, ցանկանար ամուսնանալ, բնականաբար, առաջինը ես տեղյակ կլինեի: Այո, Արթուրն այն տարիքում է, որ կարող է սիրահարվել եւ ամուսնանալ, իսկ ես որպես ծնող երջանիկ կլինեմ: Բայց նա իր երազած աղջկան դեռ չի գտել: Այն էլ ասեմ, որ Արթուրին իր ապագա կնոջ ընտանիքի կարգավիճակը բացարձակապես չի հետաքրքրում: Արթուրը հիմա ամբողջությամբ զբաղված է մարզումներով: Երբ նա ցանկանա ամուսնանալ, առաջինը մենք ինքներս կհայտարարենք», – ասաց Գեւորգ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ