«ՀՀԿ-ն երկու օրից Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է գումարելու: Ձեզ հուզող հարցերին ես կանդրադառնամ նիստերից հետո»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի`ՀՀԿ-ն լքելու որոշմանը:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մնալու է քաղաքականության մեջ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Հովիկ Աբրահամյանը կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:
«Իսկ առհասարակ, յուրաքանչյուրի ընտրությունն է`ինչպե՞ս շարունակել իր քաղաքական գործունեությունը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: