Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու Հայաստանում կոռուպցիան չի վերանա. «168 ժամ»

Հունվար 24,2017 13:09

Ինչ են անում մարդիկ՝ կոռուպցիոն երևույթի հանդիպելիս։ Հաղորդում են պատկան մարմինների՞ն այդ մասին։ Հայաստանում նման կերպ վարվում են հարցվածների 4-5%-ը։ Որովհետև մենք դժգոհում ենք կոռուպցիայից, սակայն նման կերպ վարվողներին անվանում ենք «գործ տվող»։

Ի դեպ, այս ցուցանիշով մենք վերջին տեղում ենք զեկույցում դիտարկված 3 տասնյակ երկրների շարքում։

Համեմատության համար նշենք, որ արևմտյան Եվրոպայի երկրներում նման դեպքերում հաղորդում են տալիս հարցվածների ավելի քան 30%-ը, Գերմանիայում՝ 46%-ը։

Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ճիշտ է՝ ոչինչ։ Այդ «ոչինչ չանողների» կշիռը գծապատկերի վրա արտացոլված է բաց շեղանկյունով։ Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի համար բաց գույնի, անտարբերության շեղանկյունն ամենաբարձր դիրքում է։ Հարցվածների 55%-ը Հայաստանում սովորաբար ոչինչ չի անում նման դեպքերում։

Կա նաև երրորդ տարբերակը՝ հրաժարվել կաշառք տալ, սակայն չհաղորդել այդ մասին։ Նման կերպ Հայաստանում վարվում են հարցվածների 20%-ից փոքր-ինչ ավելին։

Հիմա եկեք ինքնաքննադատաբար, ինքներս մեզ անկեղծորեն խոստովանենք՝ այս թվերին նայելով՝ կարելի՞ է հուսալ, որ Հայաստանում կոռուպցիան կնվազի։ Իհա՛րկե ոչ։ Որովհետև մենք՝ հասարակ քաղաքացիներս (մեծամասնությունը), դրա համար ոչինչ չենք անում։ Մենք մեղադրում ենք բոլորին՝ մեր հարևաններից սկսած՝ իշխանություններով վերջացրած։ Սակայն մոռանում ենք ինքներս մեզ։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031