«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գտնում է, որ շատ մեծ անորոշություն է պահպանվում ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում։
Նրա համոզմամբ՝ որևէ մեկն այսօր չի կարող կանխատեսել, թե ինչ ուղիով կընթանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, թեև թե՛ Թրամփը, թե՛ Պուտինը մի քանի անգամ արտահայտել են իրենց բարի տրամադրվածությունը միմյանց հանդեպ։
«Եթե այդ բարի կամքը դրսևորվի կոնկրետ քայլերով և արդյունք տա, ապա դա շատ դրական կլինի աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Բնականաբար, եթե երկու մեծ երկրները միմյանց հետ լեզու գտնեն, ապա Հայաստանի նման փոքր երկրների համար շատ ավելի հեշտ կլինի նավարկել և իր խնդիրներին լուծում գտնել»,- նման հույս հայտնեց Հարութ Սասունյանը։
Անդրադառնալով «Վաշինգտոն թայմս» պարբերականի հոդվածագրի հույսերին, թե հանրապետական նախագահը կարող է Խաղաղության
Կարդացեք նաև
Նոբելյան մրցանակ ստանալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ջանքեր ներդնելու համար, Սասունյանն
ասաց, որ հեղինակի հոդվածը շատ մեծ ենթադրություն է, որովհետև Թրամփը դեռ նոր է սկսում իր պաշտոնավարումը, և որևէ կարծիք, տրամադրվածություն չի արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։
«Նա դեռ շատ հեռու է Նոբելյան մրցանակից և ԼՂ հարցը լուծելուց»,- նկատեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում