Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը՝ ընտրապայքարում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման մասին. «Իրատես»

Հունվար 24,2017 12:57

Թե խորհրդարանական այս ընտրություններում քաղաքական ուժերն ինչ գաղափար կամ խնդիր կկարևորեն, կերևա առաջիկայում։ ՀԱԿ-ի պարագայում, օրինակ, առաջնային համարվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ սեփական դիրքորոշման հստակեցումը։ Քաղաքական որոշ ուժեր, վերլուծաբաններ քննադատաբար մոտեցան այս «տարբերակմանը»՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չպետք է ընտրապայքարում «մատի փաթաթան» դարձնել ու անվերջ շահարկել։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։    )

– Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում, արժե՞ խորհրդարանական ընտրություններում քաղաքական պայքարը տեղափոխել «հող տալու-չտալու» հարթություն։ Հայաստանյան ընտրություններում արդյոք թիվ մեկ խնդիրը ղարաբաղյան հիմնախնդրի արծարծո՞ւմը պետք է լինի։

– Արցախյան հիմնախնդիրը հայության համար առաջնային հարցերից մեկն է, այնպես որ քաղաքական կարևոր գործընթացներում, նաև ընտրություններում, անհնար է խուսափել այդ խնդրի քննարկումից։ Սա բնական երևույթ է և առնչվում է ողջ հայությանը, մեր անվտանգության ապահովմանը։

Այլ խնդիր է, որ հիմնախնդիրը չպետք է շահարկման հարց դառնա, ինչին, դժբախտաբար, երբեմն ականատես ենք լինում։ Շատ ժամանակ սադրիչներ են ի հայտ գալիս, աննորմալ գաղափարներ են սկսում հայտնել։ Այդպիսիք բարոյահոգեբանական վատ վիճակում գտնվող ուժեր կամ անհատներ են։

– Ո՞րը պետք է «թիրախում» լինի, ղարաբաղյան հիմնախնդի՞րը, թե՞ հայաստանյան սոցիալ-տնտեսական իրավիճակը։

– Իհարկե, կարևոր է ղարաբաղյան հիմնախնդիրը, բայց սա չի նշանակում՝ որպես թեմա այն դիտարկել և չանդրադառնալ մյուս հարցերին։ Ընտրությունները մայր Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների վերհանման հարթակ պետք է լինեն, հանրային քննարկումներ են անհրաժեշտ և տնտեսական, և՛ սոցիալական, և՛ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031