ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը։
Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանի ամուսինը՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո հայտարարեց նրա կողքին կանգնելու մասին եւ կղեկավարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում