ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել գալիք ԱԺ ընտրություններին։ Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վազգեն Մանուկյանի հետ։
– Պարոն Մանուկյան, արդյո՞ք ԱԺՄ-ն պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
– Դե՛, եթե մասնակցեինք, պետք է միայնակ մասնակցեինք, բայց համապատասխան ո՛չ ֆինանսական եւ ո՛չ էլ մարդկային ռեսուրս չունենք։
– Հնարավո՞ր է, որ Դուք ՀՀԿ-ի ցուցակում լինեք:
Կարդացեք նաև
– Չէ՛, ոչ մի ցուցակում էլ չեմ լինելու։ Եթե ԱԺՄ-ն չի մասնակցում, չեմ լինելու։
– Իսկ ինչո՞ւ:
– Ես սովոր չեմ ուրիշի ցուցակներում լինել։ Մի անգամ եղել եմ ընդհանուր ցուցակում, երբ մեծ դաշինքով էինք գնում, բայց դա պատահական մի երեւույթ էր (նկատի ունի 2004թ. ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը,–հեղ.)։ Մենք ԱԺՄ-ով մեր ուրույն մտածելակերպը, գաղափարներն ու սկզբունքներն ունենք։ Միշտ աշխատում ենք ընտրություններին գնալ միայնակ, որովհետեւ չենք տեսնում դաշինք, որի հետ կարելի է աշխատել, քանի որ բոլոր դաշինքներում հավաքված են այնքան տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ, որ զարմանում ես, թե ո՞նց են միասին գնալու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում