Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռումպացված գեներալների հազարավոր ք/մ-ներով բնակարանները Ս. Օհանյանի թերացումների արդյունքն են». Բադասյան (Տեսանյութ)

Հունվար 24,2017 12:29

«Իր իրավունքն է մտնել քաղաքականության մեջ, բայց գնահատողը ժողովուրդն է: Նա ի՞նչ նպատակ ունի՝ քաղաքականություն մտնել՝ լուսանցք չանցնելու համա՞ր, թե որպեսզի եղած խնդիրներն օգնի լուծել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի սպասվելիք քաղաքական գործունեությանը, ասաց արցախցի ռազմական գործիչ, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Նա համամիտ է պնդման հետ, որ ապրիլյան պատերազմի հետեւանքների համար պատասխանատվություն կրում է նաեւ Սեյրան Օհանյանը. «Նա գրեթե տասը տարի ղեկավարել է բանակը, որն այդ ընթացքում գնացել է դեգրադացիայի: Կոռումպացված գեներալների հազարավոր ք/մ-ներով բնակարանները Սեյրան Օհանյանի թերացումների արդյունքն են: Մարդիկ թող զգան՝ այդքանից հետո նրա՝ քաղաքականություն մտնելն իմաստ ունի՞, թե ոչ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031