Կռապաշտությունը դժվար թե դառնա 21-րդ դարի մարդու լավագույն հանգրվաններից մեկը։ Չգնանք դեպի կռապաշտություն եւ մեզ համար կուռքեր չստեղծենք քաղաքական դաշտում օրումեջ հայտնվող դաշինքներից ու նրանց ռահվիրաներից։ Լսենք նրանց, բայց լսենք որպես 21-րդ դարի մարդ, եւ չլինենք այնքան դյուրահավատ, որ բոլորին կուռքի տեղ դնենք։
Հեսա տեսեք Գագոն ու Սեյրանն ինչ են անելու… սոցցանցերն այնպես են տժժում, ասես նրանք փրկիչներ են, որ իջել են վերեւից։ Ամեն մեկը, ով հեղինակավոր կարծիք գրել գիտի, այնպիսի բաներ է գրում, որ, թվում է՝ Ծառուկյան Գագիկը նրա անձնական փրկիչն է կամ անձնական դահիճը։ Նույնը՝ Սեյրան Օհանյանի դեպքում։ Մարդիկ կան, որ այս երկուսի հավանական դաշինքն արդեն աղերսավորում են Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հետ, ընդ որում՝ Գագիկ Ծառուկյանին պատկերացնելով Դեմիրճյանի դերում։ Մի արեք; Մենք դեռ պետք է ուշադիր լսենք Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին, մյուս վերադարձող ու ինքնահաստատվող գործիչներին, որպեսզի ճիշտ հետեւություն անենք եւ ճիշտ ընտրություն։
Եթե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ապա առաջին հերթին ինքներս չպետք է դառնանք կրկեսային ներկայացման մասնակից՝ որպես վարժեցված կենդանի կամ էժանագին ռեկվիզիտ։ Ընտրությունների ժամանակ դատողը մենք ենք, ոչ թե իրենք, եւ իրենց հրահանգով, վերադարձով կամ դաշինք կազմելով չէ, որ պետք է ցատկենք այս հարթակից այն հարթակի վրա։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում