Թբիլիսիում մեկնարկել է շախմատի Վրաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունը, որին մասնակցում է 10 գրոսմայստեր եւ մեկ միջազգային վարպետ:
Խաղացված երեք տուրերից հետո վրաստանաբնակ հայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը միջազգային վարպետ Գիգա Քուպարաձեի հետ միասին ցույց է տվել 50 տոկոսանոց արդյունք (1,5 միավոր) եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է վեցերորդ հորիզոնականում: Նա միանձնյա առաջատար Միխայիլ Մչեդիշվիլիին զիջում է մեկ միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessdom.com-ի