Հունվարի 20–ին հարկային մարմինները ստուգումներ են անցկացրել Երևանի բոլոր ՍԱՍ–սուպերմարկետներում:
Նախկինում նրա կազմակերպությանը տուգանել էին մոտ 20 միլիոն դրամի չափով: Հարկային մարմինները հայտնաբերել էին չգրանցված աշխատակիցներ, ովքեր աշխատում էին բոլոր հինգ խանութներում: ՀԴՄ կտրոններ չտրամադրելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեծ անհամապատասխանություն է եղել դրամարկղերի և համակարգիչների տվյալների մեջ: Ստուգման օրերին պարզվել է, որ անհամեմատ շատ առևտուր է եղել, քան մինչ այդ:
Երեկ «Փաստին» հայտնի դարձավ, որ ՍԱՍ–ը չի կատարել դատարանի որոշումը և պետության բյուջե մուտք չի արել տուգանված 20 մլն դրամը, որի պատճառով էլ նորից ստուգումներ են սկսվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում