Հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության ավարտից հետո մեր նշանառուները մեկնեցին Մյունխեն՝ մասնակցելու միջազգային խոշոր մրցաշարի:
Մրցաշարը մեկնարկելու է հունվարի 26-ին: Սա Հայաստանի առաջատար հրաձիգների առաջին պաշտոնական միջազգային մեկնարկն է լինելու մրցաշրջան 2017-ում: Ու թեեւ Հայաստանի առաջնության մասնակիցների ցույց տված արդյունքները դեռ նրանց հնարավորությունների վերին սահմանը չեն, քանի որ մրցաշրջանը նոր է մեկնարկում, սակայն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի համոզմամբ դրանք տարվա ընթացքում կբարձրանան:
Ինչպես տեղեկացանք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, Մյունխեն մեկնել են 10 հրաձիգներ: 11-րդը՝ Քրիստիան Բաուերը, թիմին կմիանա Գերմանիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ AvaxNews-ի