Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է շախմատի «Խազարի գավաթ» միջազգային մրցաշարը:
Խաղացվել է հինգ տուր, որից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3,5 միավոր եւ ընթանում է 12-րդ հորիզոնականում: Նա առաջատարներից ետ է մնում մեկ միավորով: Մամիկոն Ղարիբյանը 3,0 միավորով 33-րդ տեղում է, Սեդրակ Մաթեւոսյանը 59-րդն է՝ 2,5 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի