Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլյանովսկում Շիրակի մարզպետին խնդրել են Հայաստանից պանրատեսակներ արտահանել. (Տեսանյութ)

Հունվար 23,2017 22:33

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի հրավերով եռօրյա այցով եղել էր այնտեղ, բանակցել է Շիրակի մարզից գյուղատնտեսական ապրանքատեսակներ Ռուսաստանի Դաշնության այդ մարզն արտահանելու: Սակայն, հյուրասիրության ժամանակ Հովսեփ Սիմոնյանին ասել են, որ առավել շատ պանրատեսակների անհրաժեշտություն կա:

«Իրենք կաթնամթերքի լուրջ պահանջարկ ունեն, եթե մեր գործարարները կարողանան մի հատ գնան, տեսնեն, կկարողանանք արտահանումը կազմակերպել: Նրանք նաեւ ջերմոցների անհրաժեշտություն ունեն, եթե մենք կարողանանք այստեղից մեր բանջարեղենը արտահանենք…Ես հիմա մտածում եմ արագ հրավիրել գյուղատնտեսության ոլորտի գործարարներին, զրուցեմ իրենց հետ, հիմա բնական է՝ կարտոֆիլի մասին խոսելն իմաստ չունի՝ կապված սեզոնի հետ, իսկ այս պահին կաթնամթերքի արտահանումը կարել է կազմակերպել:

Շատ հեռու չէ, շատ ծախսեր էլ չի պահանջվի, եթե այսօր կարելի է Մոսկվա 30-40 հազար դրամով հասնել, թող 25 հազար էլ Մոսկվայից Ուլյանովսկ լինի, 65 հազար դրամ կկազմի, գնալ-գալը թող լինի 120-130 հազար դրամ, կարելի է գնալ, պայմանավորվել, որոշակի խնդիրներ լուծել: Եթե մեկը ցանկություն ունենա, ես կկապվեմ նահանգապետի հետ, այնտեղ խոստացել են հայկական առեւտրի տուն տրամադրել մեզ, իրենք հնարավորություններ ունեն շենքային: Առեւտրի տան միջոցով կարելի է կազմակերպել արտահանումը, այդ տան միջոցով մեր արտադրանքը կարող է հասանելի լինել տեղի բնակիչներին»,-ասաց մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ հայկական համայնքն Ուլյանովսկում շատ ընդունված է, քաղաքի 6500 բնակիչներից 2000-ը հայեր են, կան նաեւ գյումրեցիներ: Վերջիններս տարբեր զբաղմունք ունեն, հիմնել են սուպերմարկետներ, աշխատում են շինարարության վրա: Ի դեպ, Ուլյանովսկի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որի բարձրությունը 35 մետր է, հասել են արդեն գմբեթին:

Նշենք, որ Շիրակի մարզը Ուլյանովսկի մարզի հետ համագործակցում է դեռ 2009 թվականից, վերջիններիս միջեւ հենց այդ թվականից է համաձայնագիր ստորագրվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031