Ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն արդեն երեք օր է կրկին հացադուլ է հայտարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյան Ստեփանը։
«Հարգելի լրագրողներ և ֆեյսբուքյան ընկերներ, ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շուրջ երեք օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, խնդրում և պահանջում է իրեն այցելի ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ, պրն Ֆելիքս Ցոլակյանը, որպեսզի գաղտնիք հայտնի, եթե տվյալ պաշտոնյան շուրջ քսան օրվա ընթացքում չայցելի հիմնարկ, ապա այդ գաղտնի տեղեկատվությունը կհայտնի»: