Քեն Նահիկյանը սկսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի գործադիր տնօրենի պարտականությունները՝ փոխարինելով Ռիք Դիըըբորնին։ Նահիկյանի ընտրությունը կատարել էր Մայք Փենսը, մինչեւ հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահական երդմնակալության օրը։
Նահիկյանը, որը մինչեւ նախագահական երդմնակալությունը ղեկավարել է Դոնալդ Թրամփի ռազմավարական ծրագրման բաժինը, այժմ պիտի աշխատի, որ բարձր պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուները հաստատվեն Սենատի կողմից։
Նախագահական ընտրություններից առաջ ու անցումային ժամանակաշրջանում Նահիկյանը եղել է Թրամփի աջակցությունն ապահովող խմբի ղեկավարը, որը պատասխանատու էր նախագահի ու փոխնախագահի պաշտոններում ընտրված Թրամփի ու Փենսի, նրանց ընտանիքների ու նշանակումների հարցերով ռազմավարական ծրագրավորման ու աջակցության աշխատանքների համար։
Նահիկյանը, մինչեւ հունվարի 20-ի երդմնակալության օրն ասել էր, թե իր համար մեծ պատիվ է, որ նախագահի պաշտոնում ընտրված Թրամփը եւ փոխնախագահի պաշտոնում Փենսն իրեն են վստահել այս պարտականությունները եւ ավելացրել. «Ինձ համար պատիվ է շարունակել աշխատանքներս այս վարչակազմում ու լինել մեր կառավարությունը հաջողությամբ կազմելու պատմական գործընթացի մաս»։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայնի» կայքում: