Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ինքնավնասում կատարած դատապարտյալներին

Հունվար 23,2017 20:21

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի հունվարի 10-ին հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ուսումնասիրել նշված քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները:

Այցելության ընթացքում արձանագրվել է, որ առաջին հարկի բոլոր խցերի և միջանցքի պայմանները խիստ անբավարար են: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա՝ Պաշտպանն առաջարկել է  դադարեցնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի խցերի շահագործումը:

Զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձ Կարապետ Սահակյանի քրոջ՝ Արմինե Սահակյանի ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները 2017 թվականի հունվարի 23-ին հերթական անգամ այցելել են նշված քրեակատարողական հիմնարկ, հանդիպել թիվ 2 խցում պահվող ազատազրկված անձանց և առանձնազրույց ունեցել վերջիններիս հետ:

Այցելության ընթացքում պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 20-ին և 22-ին թիվ 2 խցում պահվող ազատությունից զրկված անձինք կատարել են ինքնավնասումներ՝ որպես թիվ 89 խուց տեղափոխվելու որոշման դեմ բողոքի նշան: Ինքնավնասումներ կատարած ազատությունից զրկված անձանցից երեքին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մյուսների բուժօգնությունը կազմակերպվել է քրեակատարողական հիմնարկում:

Տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները վերջիններիս հետ քննարկել են ինքնավնասումներ կատարելու պատճառները, ինչպես նաև ուսումնասիրել են այն խցի պայմանները, ուր նախատեսվում է տեղափոխել թիվ 2 խցում պահվող անձանց:

Թիվ 89 խցի անբավարար պայմանների հարցը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել էր դեռևս 2016 թվականի նոյեմբեր ամսին՝ նշված խցում նախկինում պահվող  ազատազրկման դատապարտված անձի բողոքի հիման վրա (բողոքի քննարկման արդյունքում նշված խցում պահվող ազատությունից զրկված անձինք տեղափոխվել են այլ խուց), որի համեմատ հունվարի 23-ի այցի ընթացքում  նշված խցում կատարվել են որոշակի բարեկարգումներ:

Այցելության ավարտին ազատությունից զրկված ինքնավնասում կատարած անձինք համաձայնվել են տեղափոխվել թիվ 89 խուց պայմանով, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից նշված խցի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն:

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 89 խցի բարեկարգման աշխատանքները գտնվելու են Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031