Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոբեդայում» քնելու համար դիսկոմֆորտ է, բայց թռիչքը ձեռնտու է».Շիրակի մարզպետի տպավորությունները. (Տեսանյութ)

Հունվար 23,2017 20:12

Շիրակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը օրերս պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզ: Ու թեեւ մարզպետը մեկնել էր մայրաքաղաքից, սակայն երեկ վերադարձել էր «Պոբեդա» ավիափոխադրողով, որպեսզի հասկանա, թե ինչպիսին են այս ընկերության ծառայությունները ու զարգացման ի՞նչ հնարավորություններ ունի Գյումրու օդակայանը:

Հովսեփ Սիմոնյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ տպավորություններ ստացավ «Պոբեդայից», արժե՞ օգտվել այս ավիափոխադրողից, երբ որոշ ուղեւորներ դժգոհում են, թե էժան անվան տակ ուղեբեռ տեղափոխելը շատ թանկ են նստեցնում իրենց վրա, Հովսեփ Սիմոնյանն ասաց. «Միանգամից ասեմ, իմը այդ 7500 դրամանոց տոմսը չէր, ճիշտ էլ չէր լինի, եթե այդ գնանոց տոմս վերցնեի: Ես հնարավորություններ ունեմ, աշխատավարձս թույլ է տալիս, վերջապես մարզպետ եմ: Չվերթը Երեւանից եղավ, բայց ուզում էի անպայման «Պոբեդայից» օգտվել, քանի որ շատ կարեւորություն է տրվում այդ չվերթին, մենք ինքներս բավական հույսեր ունենք՝ կապված տուրիզմի զարգացման հետ:

Բավական հետաքրքիր չվերթ է, ժամի առումով էլ, դուք ուղեբեռի հետ կապված դժգոհությունները ներկայացրեցիք, ցանկացած ընկերություն ունի իր մարկեթինգը, ինքն է որոշում ինչ գներ սահմանի: Իմ կողքին նստած էր մի կին, Երեւանից էր, իրենք են պատվիրում՝ ինչ տիպի ծառայություն են ուզում ստանալ: Եթե խոսքը վերաբերում է հիմնական, նեղ թռիչքին, դա իր գինն ունի, բայց եթե ուզում ես լրացուցիչ բեռ բերել, լրացուցիչ խնդիրներ կարգավորել, յուրաքանչյուրն իր գինն ունի: Իհարկե, ես այդտեղ չեմ խորացել:

Ժամանակի առումով լավ չվերթ է, առավոտյան ժամը 7-ին է թռիչքը, քաղաքի խցանումներից կարող ես խուսափել: Կարող է մի քիչ դժվարություն է, դիսկոմֆորտ է քնելու համար, բայց հետաքրքիր չվերթ է: Սնունդ չկա ինքնաթիռում, ես Երեւանից էլ որ մեկնեցի, սնունդ չկար, երեւի կապված գնի հետ շատ չվերթներում սնունդ չի տրվում: Երբ Մոսկվայից թռչել ենք Ուլյանովսկ, էլի սնունդ չի եղել: Ասեմ, որ ես «Պոբեդայի» թե՛ ինքնաթիռից, թե՛ վայրէջքից ավելի գոհ եմ, քան Երեւանից. մայրաքաղաքից « Յուտայով» եմ թռել»:
Հովսեփ Սիմոնյանը, մտնելով ինքնաթիռ, մտածել է, որ այնտեղ միայն գյումրեցիներ կլինեն, սակայն տեսել է ՀՀ տարբեր մարզերի բնակիչների, տարբեր ազգերի ներկայացուցիչների, որոնք գալիս էին Գյումրի: Մարզպետի փաստմամբ, ամբողջ ինքնաթիռի 189 տեղից 10 տեղն է ազատ եղել, պատճառն էլ այն էր, որ մի խումբ է ուշացել: Իրեն հավաստիացրել են, որ ծանրաբեռնվածությունը միշտ 100 տոկոս է:

Ըստ Հովսեփ Սիմոնյանի, «Շիրակ» օդանավակայանի պայմաններն էլ բավական լավ են, այստեղ սպասարկումը բավական քաղաքակիրթ է: «Ջեռուցվում էր մեր օդանավակայանը, ես հույս ունեմ, որ ոնց որ վրացիները Քութայիսի օդանավակայանը կարողացան կայացնել, մենք էլ կկարողանանք Գյումրիինը կայացնել ու հաստատ կունենաք որոշակի տեղաշարժ զբաղվածության առումով: Եթե այսպես գնա, «Պոբեդան» իր անվան տերը կլինի, մենք էլ կօգտվենք այդ հաղթանակից», -ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031