Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում` Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ

Հունվար 23,2017 18:55

Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։ Այս կապակցությամբ մամուլում և սոցցանցերում տարատեսակ մեկնաբանություններ են արվել։

Ուզում եմ հիշեցնել, որ դաշինքի համատեղ հայտարարությունում նշված էր. «Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»։

Հետևաբար, եթե լինում են այդ հայտարարությանը միացողներ, դաշինքի գաղափարը ողջունողներ, ապա մենք դա ընդունում ենք ի գիտություն, և մեզ համար անհասկանալի են առաջացած աղմուկն ու շահարկումները։

Վստահ ենք, որ առաջիկայում ևս կլինեն դաշինքին միացող քաղաքական այլ ուժեր, միավորումներ, հասարակական կառույցներ ու անհատներ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031