Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. «Բարձր վարկանիշ ունեն Կարեն Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը»

Հունվար 23,2017 18:03

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ինքնամաքրվելու է: Համենայնդեպս՝ այդպես է պնդում ՀՀ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորը հայտարարեց. «Ռեյտինգային ցուցակը ՀՀԿ-ի համար լինելու է ինքնամաքրման ցուցակ»: Այդ ցուցակում հայտնվելու համար պայքար է գնալու ՀՀԿ-ականների միջև:

Մինչդեռ, իշխող ուժը ներկայացնող պատգամավորի ընդդիմախոս, ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ ռեյտինգային ցուցակները հնարվել են, որպեսզի ՀՀԿ-ի համար հնարավոր լինի ձայներ ապահովել: «Առանց ռեյտինգային ցուցակի ՀՀԿ-ն 3 կամ 15 տոկոս ձայն կստանար: Իսկ հիմա այդ մարդիկ կապահովեն ՀՀԿ-ի ձայները: Քանի որ մենք ունենք ձայն ապահովելու ինստիտուտ, ոչ թե քվեարկելու»,- ասաց նա`հավելելով, որ առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով Սերժ Սարգսյանը ապահովելու է իր իշխանության վերարտադրությունը. «Եթե խորհրդարանական համակարգը այդքան լավ բան էր, նա պետք է վայր դներ իր լիազորությունները, բայց մեկ տարի է՝ իշխանությունն իր ձեռքում է: Վերջին 25 տարիների կառավարման արդյունքում մենք ունեցանք մեկ մարդու իշխանություն, որովհետև փորձել են ուժեղացնել իշխանությունը, փոխանակ ուժեղացնեն հասարակությունը, տնտեսությունը: Այս ընտրություններից հետո որակական փոփոխություններ չենք ստանա, վստահության մթնոլորտ չի առաջանա»:

ՀՀԿ-ական պատգամավորն էլ գաղափարախոսություն չի տեսնում ձեւավորված կամ ձեւավորվող նախընտրական ընդդիմադիր դաշինքների հիմքում. «Ես տեսնում եմ, որ գաղափարական հենքի իմիտացիա են ստեղծում, բայց բոլոր դեպքերում անձերը նշանակություն ունեն, ինչպես նաև ռեսուրսները: Դաշինքների ձևավորման պրոցեսը իշխանության գալու համար է, մանդատ ստանալու համար: Կան փոքր կուսակցություններ, որոնց համար նշանակություն չունի, թե ում հետ կմիանան, կարևորը՝ տեղ ունենան ԱԺ-ում»:

Բանավեճի երրորդ կողմը`քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատեց`այս պահին քաղաքական դաշտում բարձր վարկանիշ ունեն միայն երկու հոգի՝ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը. «Կուսակցական առումով՝ ռեալ շանսեր ունի ՀՀԿ-ն, բայց ոչ թե նրա համար, որ իրեն սիրում են, այլ ունի լուրջ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական: Շանսեր ունի նաև Ծառուկյանի դաշինքը, թեև վերջինիս ընտրազանգվածը, որը պատրաստ էր գնալ հեղափոխության կամ արմատական փոփոխությունների, այլևս նրա կողքին չէ»:

«Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար երաշխավոր է, որ իշխանափոխություն չի լինելու»,- հստակեցրեց Վիգեն Խաչատրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031