«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով ձերբակալված Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք. ահազանգում է փաստաբան Արսեն Մկրտչյանը. «Նույն հոդվածով էլի մարդիկ կան, որ գրավի դիմաց իրենց ազատ են արձակում, իսկ իմ միջնորդությունը մերժում են, ինչո՞ւ»:
Հովհաննես Պողոսյանը ազատությունից զրկված է մայիսի 20-ից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեղադրանքով։ Պողոսյանի ընտանիքը հազիվ է գոյատեւում, քանի որ նա ընտանիքի միակ կերակրողն է, ունի անչափահաս երեխա և տարեց մայր։ Հովհաննեսի մայրը երեկ երկրորդ անգամ ուղեղի կաթված է ստացել. «Երբ որ մարդուն կալանքի են վերցնում քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, նախատեսված է, որ ընտանիքը խնամքի իրավունք ունի, ու պետական բյուջեից պետք է տրամադրվի: Փաստորեն 8 ամիս անձը գտնվում է կալանքի տակ, եւ իր ընտանիքը զրկված է եկամտից»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ