Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյան. «Բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով»

Հունվար 23,2017 17:06

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ:

Հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:

Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում և լեռնանցքներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 25-ը էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետև մինչև հունվարի 28-ը կմնա անփոփոխ:

Երևանում հունվարի 24-25-ին օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14…-16, ցերեկը -5…-7, հունվարի 26-28-ին գիշերը -5…-7, ցերեկը -1….-3 աստիճան ցուրտ»:

Նա նաեւ լուսանկար է հրապարակել. «Սա էլ մեզ ջերմություն և ձյուն բերող Միջերկրական ծովից եկող ցիկլոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031