Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Ա. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբետ Հովսեփյանը Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Վահե Թաթոսյանին, 21-ամյա Դիանա Իոանեսյանին և 21-ամյա Անժելա Գասպարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում