Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը խոստանում է՝ իշխանության գալուց հետո «Նաիրիտը» կաշխատի, նախկին վարչապետն էլ պատասխանատվության կենթարկվի (Տեսանյութ)

Հունվար 23,2017 16:34

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ այսօր նաիրիտցիները քննարկում էին հրավիրել Անի հյուրանոցում: Այս քննարկմանը հրավիրված էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Գործարանի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը քննարկման ժամանակ ասաց, որ նախորդ տարվա հուլիսին գործարանի նոր ներդրողի վերաբերյալ նամակ են ուղղել նախկին վարչապետին, պատասխան չստանալուց հետո նաիրիտցիները կրկին սկսեցին բողոքի ցույցերը կառավարության շենքի մոտ:

Ապա, ըստ տիկին Շահվերդյանի, այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Յոլյանի հետ հանդիպում են ունեցել. «Բայց Յոլյանն ասաց, որ տեղյակ է, նամակը ստացել է, բայց դա ներդրում չէր, այլ տոկոսով գումար էր ուզում: Մենք Հոլդինգի ( «EU-ASIA Business Finance Center Holding» ) ղեկավարին ասացինք, հերքեց, ասաց, որ ճիշտ չէ, ինքը մտադիր է ներդրում անել»:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն էլ քննարկման ժամանակ հիշեցրեց նախկին եւ ներկա վարչապետների հայտարարությունները գործարանի վերագործարկման վերաբերյալ, ըստ որի, որեւէ լուրջ առաջարկություն, ներդրում չի ներկայացվել «Նաիրիտի» վերագործարկման համար, որից հետո Իսրայելյանը հիշեցրեց վերջին ներդրողին՝ Աշոտ Գրիգորյանին, որը քանի ամիս է հայտարարում է, որ պատրաստ է ներդրում կատարել, ինչի համար նաեւ կառավարության աջակցությունն է հարկավոր:

Կարեն Իսրայելյանը նաեւ անդրադարձավ գործարանի սնանկացման գործընթացին, նշելով, որ կաուչուկի արտադրամասը պետք է վաճառվի, եւ ընդհանրապես, այս սնանկացման գործընթացը գործարանի կործանումն է:

«Իշխանության գալուց հետո մենք վերագործարկելու ենք «Նաիրիտ» գործարանը»,-քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ ոչ միայն վերագործարկելու են գործարանը, այլեւ պատասխանատվության են ենթարկելու գործարանի հետ կապված չարաշահումներ թույլ տված բոլոր անձանց, այդ թվում նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Նաիրիտը» Հայաստանում քիմիական արտադրության լոկոմոտիվն է, եւ եթե չվերագործարկվի, ապա մենք չենք ունենա արտադրություն:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ «Նաիրիտում» երկու անգամ աուդիտ է եղել, երկու դեպքում էլ եզրակացությունը դրական է եղել, այսինքն, կոնկրետ հաշվարկներ կան, որ գործարանը հնարավոր է վերագործարկել:

Քննարկմանը ներկա տարբեր քաղաքական ուժերի՝ «Հայկական Վերածնունդի», «Ալյանսի», «Ազատ դեմոկրատների», «Միասնություն» համազգային շարժման ներկայացուցիչները վստահեցրին, որ նաիրիտցիների կողքին են լինելու, եւ պետք է գործարանը վերագործարկել:

«Միասնություն» համազգային շարժման ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը գործարանի հետ կապված խնդիրները լուծելու համար դիմելով Լեւոն Զուրաբյանին՝ ասաց. «Դուք հիմա էլ իշխանություն ունեք, Ազգային ժողովում եք»: Զուրաբյանն ի պատասխան ասաց, որ իրենք այս տարիների ընթացքում միշտ էլ բարձրաձայնել են խնդիրները, աշխատում են, ինչից հետո Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ պետք չէ նախընտրական քարոզի վերածել եւ գործարանի խնդիրը կապ չունի նախընտրական շրջանի հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031