Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան (KWF), ինչպես որ խոստացել էր, սկսել է նոր խմբակների հիմնումը՝ շեշտը դնելով մարզերի ու սահմանամերձ համայնքների վրա:
Փետրվարի սկզբից արդեն կգործեն խմբակներ Արտաշատում, Փարաքար գյուղում, Աբովյան քաղաքում, Նոր հաճնում:
Մարտ ամսից կբացվեն եւս 10 խմբակներ, որի մասին լրացուցիչ կլինի տեղեկատվություն:
Նշենք, որ ֆեդերացիան սահմանամերձ համայնքներում գործող խմբակների մարզիչների վարձատրությունը վերցնում է իր վրա ու խմբակները գործելու են ԱՆՎՃԱՐ հիմունքներով:
Կիոկուշին կարատեի ֆեդերացիան նպատակ ունի նոր մարդկանց ներգրավելու ու մեծացնելու ֆեդերացիայի անդամների քանակը, որի ուղղությամբ արդեն իսկ կատարվում են աշխատանքներ:
Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիա (KWF)