ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան:
ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի, Անդորրայի, Կիպրոսի, Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Մամլո հաղորդագրություն