Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը կարող է Օսկանյանի ու Ծառուկյանի միջոցով որոշակի ազդեցություն, ներկայություն ունենալ». Էդիկ Մինասյան

Հունվար 23,2017 15:35

Պատմաբան Էդիկ Մինասյանը դժվարանում է մտաբերել ընտրություններ, որոնց շուրջ ընդդիմությունը համախմբված լինի:

«Պետք է համատեղ գործել ու հանդուրժողականություն է պետք, որը կարեւոր նախապայման է»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պատմաբանը:

Ըստ նրա, ապրիլին նախատեսված ԱԺ ընտրություններին ընդդիմադիր ուժերը չպետք է թույլ տան նախորդ ընտրություններին թույլ տված սխալները. «Նախկին սխալները, որոնք թույլ են տվել ոչ միայն համագործակցության շրջանակներում են եղել, ընդդիմությունը միշտ քննադատության մեխանիզմ է հանդես բերել մեկ-երկու խնդրով ու հետեւողական չի եղել մինչեւ վերջ: Անմիջապես, երբ առաջարկ է եղել պաշտոնների համար, իշխանության որոշակի օղակների հետ, համագործակցել են, սա իր հետքը թողել է արդյունքների վրա»:

Անդրադառնալով քաղաքականություն մտած նախկին պաշտոնյաներին՝ պարոն Մինասյանն ասաց. «Հավատացած չեմ, որ այդ նոր ուժերը համագործակցության չեն գնա իշխանությունների հետ… մեզ ուժեղ ընդդիմություն է պետք՝ ձեւավորված որոշակի գաղափարների շուրջ: Այսօր դեռեւս ձեւավորման ամբողջ ընթացքը չի ավարտվել»:

Նա չբացառեց, որ նախկին պաշտոնյաներից ձեւավորված դաշինքը իշխանության նախագիծն է. «Երբ նայում ենք, տեսնում ենք իշխանությունից դժգոհ մասսա կա այս համախմբումների մեջ, կոնկրետ ԲՀԿ-ից սկսած, բայց ոչինչ չեմ բացառում, եկեք չբացառենք նաեւ ազնիվ ընդդիմության գոյության փաստը ու սպասենք՝ ինչ կլինի, ընթացքը ցույց կտա»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն կվերադառնա՞, պարոն Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, անձամբ չի մասնակցի, որովհետեւ այսօր նախագահին սատարող ուժերը կան, իր ստեղծած ուժերը կան: Չմոռանանք՝ ԲՀԿ-ն հենց իր անմիջական արդյունքում է, որը 2004-ին ստեղծվեց, կամ Վարդան Օսկանյանին…: Քոչարյանը կարող է նրանց միջոցով որոշակի ազդեցություն, ներկայություն ունենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031